00:00:00

Ողբերգական դեպք Արմավիրում. մայրը դստեր հետ գողություն անելու ժամանակ բարձրությունից ընկել եւ տեղում մահացել է

19:56, 12 հունվար 2019 Իրավական

Հունվարի 11-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ հացի գործարանում գողություն է կատարվել: Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբի ծառայողները, Լենինգրադյան 23 հասցեում գտնվող նախկին հացի գործարանի տարածքում հայտնաբերել են 59-ամյա Գեղեցիկ Գաբրիելյանի դին: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Գաբրիելյանը 25-ամյա դստեր հետ, գողության նպատակով մուտք է գործել նշված գործարանի մակարոնի չգործող արտադրամաս, որտեղ մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել եւ գլխի ծոծրակային շրջանում ստացած վնասվածքից մահացել: Մահացածի դստերից վերցվել է բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր