00:00:00

Ոստիկանությունը ձերբակալել է Լոռու մարզի դատախազի բնակարանում գողություն կատարելու մեջ կասկածվողներին

18:39, 12 հունվար 2019 Իրավական

ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանում գողություն կատարելու մեջ կասկածվողներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Հունվարի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն է կատարվում: Քրեական հետախույզները անմիջապես մեկնելով նշված հասցե նկատել են, որ 4 հոգի գողոնն արդեն տեղափոխել են «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենայի մեջ և փորձում են փախչել: Ոստիկանները հետապնդել են, Նարեկացու փողոցում բռնել նրանց և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանոթյան Տարոնի բաժին: Բաժնում պարզվել է կասկածյալների ինքնությունը` Վանաձորի բնակիչներ Անդրանիկ Ա-ն, Գևորգ Մ-ն, Սամվել Հ-ն և Արմեն Հ-ն: Վնասի չափը պարզվում է: Բերման ենթարկված Անդրանիկ Ա-ի և Գևորգ Մ-ի անձնական խուզարկությամբ, հայտանբերվել են ծալովի դանակներ, որոնցից մեկը գաղտնի փականով: Հունվարի 11-ին Լոռու մարզի քննչական վարչությունում գողության փաստով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները ձերբակալված են: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- գրված է հաղորդագրությունում Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրեսնգրքի 177 –րդ գոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր