Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանությունից արդեն երեք տարի է անցել։ 2015թ-ի հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում մի ողջ ընտանիք է սպանվել՝ դաժանաբար սպանվել էին ընտանիքի 6 անդամները՝ Սերյոժա, Հասմիկ Ավետիսյանները, նրանց դուստրը, որդին ու հարսը, փոքրիկ Հասմիկը, իսկ 6 ամսական Սերյոժային տեղափոխել են հիվանդանոց:
Օրեր անց՝ հունվարի 19-ին, հիվանդանոցում մահացավ նաեւ փոքրիկ Սերյոժան։