00:00:00

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու դեպքի առթիվ

16:19, 12 հունվար 2019 Իրավական

ՀՀ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ»,- ասաց Խաչատրյանը: Հունվարի 11-ին Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիա է իրականացվել Երևան-Էջմիածին մայրուղում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր