00:00:00

Վանաձորում ժամեր առաջ թալանել են Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը

03:58, 12 հունվար 2019 Իրավական

Վանաձորի Դիմաց թաղամասում ժամեր առաջ թալանել են Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետներ ու իրավապահներ։ Մարզի դատախազը արգելել է «Հայկական ժամանակ»֊ի լրագրողին լուսանկարահանել ու տեսանկարահանել տարածքը՝ նշելով, թե իր վարձակալած բնակարանն է եւ ինքը թույլ չի տալիս։  Ի պատասխան մեր դիտարկմանը, թե բնակարան չենք մտնում, այլ միայն դրսից ենք լուսանկարում, մարզի դատախազը հորդորել է հեռանալ։ Թե ինչ են տարել դատախազի բնակարանից, դեռ հայտնի չէ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր