00:00:00

Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժել է պաշտպանի բողոքը

22:54, 28 դեկտեմբեր 2018 Իրավական

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 13–ին որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր