00:00:00

«Մելլաթ Բանկ»-ի վրա ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԻԻՀ քաղաքացու

20:07, 28 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:16-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ Բանկ» ՍՊ ընկերության մասնաշենք: Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Իրանի քաղաքացին իր մոտ գտնվող տոպրակից դուրս է բերել նախապես վերցված, որպես զենք օգտագործվող էլեկտրաշոկերը և ընկերության գանձապահի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, գործածել այն՝ պահանջելով գումար: Այնուհետև հարվածել է ընկերության սրահում տեղադրված հաճախորդների համար նախատեսված աթոռներին, որից հետո վնասազերծվել է բանկի անվտանգությունն ապահովող ոստիկանների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին: 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Իրանի քաղաքացին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է: 2018 թվականի նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: «Մելլաթ Բանկ» ՍՊ ընկերության գանձապահը ճանաչվել է տուժող: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր