00:00:00

Ոստիկանները բացահայտել են հանցագործության 41 դեպք

00:15, 28 դեկտեմբեր 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։ Ինչպես   տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, ապօրինի ծառահատման և ծեծի 3-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի սահման հատելու ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, մաքսանենգության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու, սուտ մատնության, փաստաթղթի կեղծիքի ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրոկերսուրների մաքսանենգության 1-ական դեպք։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և բռնավարության փորձի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր