00:00:00

Ինչո՞ւ է ձգձգվում Վստրեչի Ապերի գործով դատական նիստը (տեսանյութ)

20:23, 25 դեկտեմբեր 2018 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ  քրեական հեղինակություն Վստրեչ Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Դատարանում է Վստրեչի Ապերը եւ գործով մյուս մեղադրյալ Գարեգին Իսկանդարյանը։ Դատական նիստի սկզբում ամբաստանյալներ Արամ Վարդանյանի եւ Գարեգին Իսկանդարյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց արգելել տեսա-լուսանկարահանումներ իրականացնել, այն հիմնավորմամբ, որ քրեական գործում առկա են մարդու պատվի, արժանապատվությանը վերաբերող հանգամանքներ։ Ուշագրավ է, որ խոսքը վերաբերում էր մեղադրող կողմին, որը սակայն չառարկեց, որ դատական նիստը տեսանկարահանվի։ Իսկ մեղադրող կողմի՝ Մամիկոն Բագրատունու շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն, խնդրելով տրամադրել ժամանակ գործի նյութերին ամբողջությամբ ծանոթանալու համար։ Այս միջնորդության վերաբերյալ առարկություն ներկայացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը, հայտնելով, որ մեղադրող կողմը ուներ բավարար ժամանակ դրանց ծանոթանալու, եւ հետո մեղադրական եզրակացությունը ընդամենը 12 էջից է բաղկացած, ինչին կարծում է Արայիկ Պապիկյանը հնարավորություն կունենա ծանոթանալ ընդամենը կես ժամում։ Մինչդեռ Պապիկյանը հայտնեց, որ իր մասնագիտական ունակությունները թույլ չեն տա, որ նա կարճ ժամանակում ծանոթանա մեղադրական եզրակացությանը։ Սա առաջացրեց պաշտպանվող կողմի զարմանքին։ Դատարանը որոշում կայացրեց սույն գործով դատական նիստը հետաձգել։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 17-ին։ Լուսինե Սահակյանը դատական նիստից հետո մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ էության փորձ է արվում դատական նիստերը միտումնավոր ձգձգել։ Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Գարեգին Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2017թ․ հուլիսի17-ին Նորագացիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմակետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել է Մամիկոն Բագրատունուն։ Նշենք, որ ենթադրյալ առեւանգման դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին, սակայն այս դեպքի մասին հայտնի է դարձել թավշյա հեղափոխությունից հետո, այն էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հայտարարությունից: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գործով առեւանգված եւ տուժող ճանաչված Գ.Հ.-ն ապրիլին է վերադարձել Հայաստան եւ ըստ էության հենց այդ ժամանակ էլ ցուցմունք է տվել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի դեմ: ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է հետեւյալը. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առեւանգմանը: ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ Գ. Հ.-ին պատժելու նպատակով, նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առեւանգումը կազմակերպելու համար: Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել են Գ. Հ.-ին եւ տեղափոխել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս եւ զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձել 2018թ. ապրիլ ամսին: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում: https://www.facebook.com/irakanum.am/videos/343248536511177/?__xts__[0]=68.ARDdhNPhSLXHbjYkko_N_YaBJAuZTFUNOGT8Xg0eKpKifcuZTzoFZOYXgtz6s2lGkG3pLhqIhgdp3UzBvZadHNxebwWcM3yFHBNZi6OaeKkLKBafFhPsGIJ1dF0QR7TWPpq_zKkXamVsk9iImNJbVwFEzmkBXiUJnQSM31dHUVdaBRMjUDazIHEgn2pRHG-2Q3-kfW8StzdIc5k2ZHC4hAHlZsHNx-TMhNyR2oZrHB0c97CaGwfFNMl_MYiKumz6PS6lBFxb-lIs3mwmvJjfq4yaYTnYL2AY-b21fK6BYznxuRpKOLMf0WJaRb-hNeIdpJO9YxzY8VeoQS9XBcVG0b2Cyn9e8vSWrmUochKF&__tn__=-R  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր