00:00:00

Ի՞նչ տարբերություն` ԱԱԾ տնօրենի՞ն են գաղտնալսել, թե՞ ձեզ․ Ա․ Վանեցյան

01:10, 16 դեկտեմբեր 2018 Իրավական

Աշխարհաքաղաքական պրոցեսները, պատերազմները Հայաստանին շատ մոտ են, ինչի պատճառով էլ հիմա հայկական տարածքով ակտիվացել են մարդկանց տարանցման փորձերը։ Այս մասին այսօր հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ակտիվացել են հայ-թուրքական սահմանի ապօրինի հատումները։
Վանեցյանը հաստատում է այդ ակտիվացումը, բայց դա, ըստ նրա, որևէ կապ չունի հեղափոխության հետ։ Նրա կարծիքով՝ մարդիկ պարզապես ավելի ապահով վայր են փնտրում։ ԱԱԾ տնօրենի խոսքով` ինքը չի ասել որևէ բառ, որից կարող է երբևէ ամաչել։ Քննչական կոմիտեում, ըստ նրա, քննություն է ընթանում և ինքը հուսով է, որ շուտով գաղտնալսողները կհայտնաբերվեն ու կպատժվեն։ Վարչապետի պաշտոնակատարը, ըստ Վանեցյանի, ավելի տարողունակ ու բովանդակային ձևով ներկայացրել է, թե ինչ խոսքեր են եղել, ինչ զրույց է եղել: Իսկ ինչ վերաբերում է գաղտնալսողների շրջանակին, ԱԱԾ պետը հրաժարվեց մանրամասներ հայտնել: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը որևէ տարբերություն չի տեսնում` իրե՞ն կգաղտնալսեն, թե՞ լրագրողին: «Ի՞նչ տարբերություն` ԱԱԾ տնօրենի՞ն են գաղտնալսել, թե՞ ձեզ։ Եթե ձեզ լսեն, ավելի վատ բաներ կիմանան»,- ասել է Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով` ինքն իր հեռախոսը տվել է փորձաքննության, և դատավորի հետ որևէ խոսակցություն դրանից դուրս չի եկել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր