00:00:00

Եկեղեցին և պետությունը տարանջատված են, մենք որևէ իրավասություն չունենք խառնվել եկեղեցու գործերի մեջ․ ԱԱԾ տնօրեն

00:23, 16 դեկտեմբեր 2018 Իրավական

Գյումրիում դեկտեմբերի 3-ին քաղաքի փողոցները մաքրելու դուրս եկած 57-ամյա կոնջը դաժան ծեծի ենթարկած 102-րդ ռուսական ռազմաբազայի ռուս զինծառայողը պետք է դատապարտվի հայկական դատարանում, այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ինչ վերաբերում է  Նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնության խմբի անդամների ու Էջմիածնի քաղաքացիների միջև այսօր տեղի ունեցած բախմանը, ապա նա նկատեց․ «Եկեղեցին և պետությունը տարանջատված են, մենք որևէ իրավասություն չունենք խառնվել եկեղեցու գործերի մեջ։ Մենք կարող ենք միայն ապահովել եկեղեցու և եկեղեցական համայնքի անվտանգությունը։ Ցանկացած բռնություն դատապարտելի է։ Եթե նրանք փորձել են բռնություն գործադրել, չեն ենթարկվել ոստիկանության հորդորներին ու փորձել են մտնել ներս։ Համոզված եմ, որ եկեղեցին այնքան ուժ ու իմաստնություն ունի, որ կկարողանա այդ խնդիրը լուծել», - հայտարարեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր