00:00:00

ԿԸՀ-ն արտահերթ նիստին մերժել է ՀԿ-ների դիմումները

20:44, 15 դեկտեմբեր 2018 Իրավական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Հանձնաժողովը քննել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները ընտրությունների ժամանակ արձանագրած ընտրախախտումների մասին: Դրանք հիմնականում վերաբերել են ընտրատեղամասում քաղաքական ուժերից մեկի վստահված անձանց սահմանված թվից շատ լինելուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը ընտրական հանձնաժողով պարկին կից չներկայացնելուն և նաև պարկը բաց վիճակում տեղափոխելուն: Հանձնաժողովը դիտարկել է ներկայացված ապացույցները, դիտել նաև ներկայացված տեսանյութերը: Արդյունքում ԿԸՀ-ն մերժել է ՀԿ-ների դիմումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր