00:00:00

Հուսով եմ՝ շուտով կլուծվի Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցը․ ԱԱԾ տնօրեն

22:55, 15 դեկտեմբեր 2018 Իրավական

Ինչպե՞ս է Նարեկ Սարգսյանը ձեռք բերել Գվատեմալայի անձնագիր, հայտնի չէ, բայց Ինտերպոլի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստացվել է նրան հայտնաբերել Չեխիայում։ Նրան հայտնաբերել են տեսանյութի հրապարակումից մեկ, գուցե երկու օր առաջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ հուսով է, որ  շուտով կլուծվի նաև նրա արտահանձնման հարցը։ ԱԱԾ տնօրենը նաև հաստատել է, որ Ալեքսանդր Սարգսյանի տանը խուզարկության արդյունքում գտնված Սարյանի կտավի փորձաքննությունը ցույց է տվել, որ այն բնօրինակն է: «Հուսով եմ՝ շուտով կլուծվի Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցը»,- հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր