00:00:00

Լիոնում ձերբակալվել է վրաց-հայկական-ադրբեջանական հանցավոր խումբ

20:52, 11 դեկտեմբեր 2018 Իրավական

Ֆրանսիայի Լիոն քաղաքում դեկտեմբերի տասին իրականացված մասշտաբային հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Ֆրանսիայում եւ Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբի 22 անդամ: Խումբը կազմված է Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներից: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Բորցվաձեն, գրում է aliq.ge-ն: Ըստ նրա տեղեկությունների՝  «VORS 69-01» անվանմամբ հատուկ գործողությանը մասնակցել են նաեւ վրաց իրավապահները: Ձերբակալվածների թվում Վրաստանի 10 քաղաքացի է, որոնցից երկուսը՝ «օրենքով գող»: Ձերբակալված անձինք մեղադրվում են Ֆրանսիայի տարածքում բնակարանային կողոպուտների, մեքենաների առեւանգման, փաստաթղթերի կեղծման, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Ֆրանսիայում նրանց մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում: Հատուկ գործողությանը մասնակցել է ավելի քան 300 իրավապահ՝ Ֆրանսիայից, Բելգիայից եւ Վրաստանից, ներգրավված են եղել հատուկ նշանակության ջոկատներ, կինոլոգիական ծառայությունը, ուղղաթիռ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր