00:00:00

ՃվՃվ Արոյի կրտսեր որդին գրավի դիմաց ազատ է արձակվել

17:45, 11 դեկտեմբեր 2018 Իրավական

NEWS.am–ի տեղեկություններով՝ խուլիգանություն կատարելու եւ կողոպուտի համար մեղադրվող Ճվճվ Արոյի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանն օրերս գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Այս տեղեկությունը հասատել է նաեւ Վարդանյանի պաշտպան Վահե Դանիելյան: Նա նշեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ Վարդանյանի նկատմամբ թույլատրելի ճանաչել  2 մլն դրամ գրավը։ Նշենք, որ Վարդանյանի վերաբերյալ ներկայումս երկու քրեական գործ է քննվում դատարանում։ Մեկը վերաբերվում է «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում 2017թ.  տեղի ունեցած խուլիգանության եւ կողոպուտի դեպքերին, իսկ մյուսը՝ 2014թ. իրանահայ Շանթ Մագարյանի նկատմամաբ  բռնություն գործադրելով խուլիգանություն կատարելու դեպքին։ Վարդանյանը կալանավորվել էր  2017թ. տեղի ունեցած խուլիգանության գործով եւ դատարանը նրան գրավի դիմաց ազատ է արձակել հենց այս գործով։ Համաձայն մեղադրական եզրակացության ՝  Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր․ Քոչար փողոցում կայանված Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։ Բացի այդ Սերժ Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել իրենց  դիտողություն արած մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Նշենք, որ ներկայումս կալանքի տակ է նաեւ Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեեւեկության կանոնները խախտելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետեւանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ: Այս գործն էլ է ներկայումս քննվում դատարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր