00:00:00

ՓՊ արագ արձագանքման խմբին խորհրդարանական ընտրության կապակցությամբ դիմել է թվով 23 քաղաքացի

23:46, 10 դեկտեմբեր 2018 Իրավական

Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրության կապակցությամբ քաղաքացիներին իրավական օգնության տրամադրելու համար ՀՀ փաստաբանների պալատում գործել է արագ արձագանքման խումբ: Դեռևս դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն այդ մասին հաղորդագրությամբ հանդես էր եկել: Տեղեկությունը լայնորեն տարածվել էր թե՛ էլեկտրոնային լրատվամիջոցներում և թե՛ քվեարկության օրը հեռուստաընկերություներից մի քանիսի եթերներում: Այս օրերի ընթացքում արագ արձագանքման խմբին դիմել է թվով 23 քաղաքացի: Քաղաքացիները դիմել են հիմնականում հաշվառման վայրից տարբերվող հասցեում, ստացիոնար բուժման հաստատությունում ընտրություն կատարելու հնարավորության, ինչպես նաև ընտրական կարգի վերաբերյալ հարցերով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր