00:00:00

Ոստիկանությունը 144 հաղորդում է ստացել. 7-ն ուղարկվել է ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ

02:27, 10 դեկտեմբեր 2018 Իրավական

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ 144 հաղորդում է ստացվել, որից 36-ը` Երեւանում, 108-ը` մարզերում: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում  լրագրողներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, տեսչական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Սարգսյանը: Նրա խոսքով՝ 58 հաղորդում է ստացվել հանցագործության մասին, 86-ը հանցագործության հատկանիշներ առերեւույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ են` սարքի` մատնադրոշմը չընդունելու կամ կրկնակի ընդունելու պատճառով կրկնաքվեարկության, ավտոմեքենաների, քաղաքացիների կուտակումների, ընտրության կարգի վերաբերյալ պարզաբանումներ անելու եւ այլնի մասին ահազանգեր. «58 հաղորդումներից 7-ն ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, 1-ը` դատախազություն, 1-ը` Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, մնացած դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր»։ Ոստիկանությունը ընտրակաշառք տալու, ստանալու կամ խոստանալու 3 հաղորդում են ստացել. «Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու 18, ընտրական հանձնաժողովի թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, կուսակցության, դաշինքի լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու 2, մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելու 34 դեպք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր