00:00:00

«Մյուս քվեաթերթիկները մեզ պետք չի». «Անկախ դիտորդը» նոր խախտումներ է արձանագրել

23:30, 09 դեկտեմբեր 2018 Իրավական

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 համարանիշի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Անկախ դիտորդը»՝ նեշկայացնելով ժամը 18.00-ի դրությամբ իր արձանմագրած ընտրախախտումները: «Ոստիկանությունը նրանց մի քանի անգամ հեռացրել է, սակայն նրանք կրկին վերադարձել են։ «Անկախ դիտորդը» ահազանգել է ՀՀ Ոստիկանության շտաբի թեժ գիծ։ Արտաշատի 12/1 տեղամասում մի քանի ընտրողներ իրենց տրամադրած քվեաթերթիկներից առանձնացրել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը՝ հայտարարելով, որ մյուսներն իրենց պետք չէ։ Երեւանի 8/37-ում անհայտ անձը մի քանի անգամ ներս է մտել քվեասենյակ, հանձնաժողովի նախագահից ճշտել է ընտրողների մասնակցության թիվը, շփվել հանձնաժողովի անդամների հետ։ Վերջինս չի կրել որեւէ վկայական։ Թիվ 6 ընտրական տարածքի 6/37 ընտրական հանձնաժողովի անդամ Անի Սեթյանը քվեարկության օրը նկարել եւ տեղադրել է իր վկայականը Ինստագրամի իր անձնական էջում՝ նշելով #իմքայլը, դրանով խախտել է քվեարկության գաղտնիությունը»,-ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր