00:00:00

«Ականատես» դիտորդական առաքելությունը 23 խախտում է արձանագրել

22:22, 09 դեկտեմբեր 2018 Իրավական

«Ականատես» դիտորդական առաքելությունը  դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում մինչեւ 14։00 արձանագրել է 23 խախտում՝ 22 ընտրական տեղամասերից։ «7 ընտրական տեղամասում գրանցվել է կողմնակի անձանց ներկայության 7 դեպք։ 4 ընտրական տեղամասում գրանցվել է քվերակության գաղտնիության խախտման 4 դեպք։ 6 ընտրական տեղամասում արձանագրվել  է խախտումների արձանագրման մերժում ընտրական տեղամասի կողմից։ 2 ընտրական տեղամասում ընտրողներին օգնության տրմադրման դեպք։ 2 ընտրական տեղամասում 2 բաց քվեարկության դեպք։ 1 ընտրական տեղամասում  ընտրողների քվեարկության ուղղորդում։ Վերոնշյալ խախտումները որևէ կերպ չեն արտացոլում ընտրության օրվա գործընթացների վերաբերյալ «Ականատեսի» ամբողջական գնահատականը։ Ամբողջական գնահատում կկատարվի միայն ամբողջ օրվա ընթացքում ստացված՝ ընտրանքի վրա հիմնված դիտորդության տվյալների վերլուծության հիման վրա»,- ասված է հաղորդագրությունում։ «Ականատեսը» դիտորդական առաքելություն է իրականացնում 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ բոլոր մարզերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր