00:00:00

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ մեկ հաղորդում է ստացել

21:19, 09 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեն ԱԺ արտահերթ ընտրությունների օրվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ  դեկտեմբերի 9-ին ստացել է ընդամենը մեկ հաղորդում:  ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը: «Այսօրվա ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ քննչական կոմիտեն ստացել է ընդամենը մեկ հաղորդում: Այն վերաբերել է ընտրողի ազատ իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն: Իրականացվում են համապատասխան գործողություններ: Այս պահի դրությամբ՝ քրեական գործեր չեն հարուցվել»,- ասաց Սահակյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, կառավարության որոշմամբ, օրեր առաջ Քննչական կոմիտեում ստեղծվել է հատուկ մասնագիտացված ստորաբաժանում` ընտրական հանցագործությունների գործերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Դրանում ընդգրկվել են համապատասխան որակավորում ունեցող, մասնագիտացված քննիչներ: Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծել է աշխատանքային խումբ` ԱԺ արտահերթ ընտրության ընթացքում և դրան հաջորդող շրջանում պատշաճ վերահսկողություն իրականացնելու և աշխատանքները համակարգելու նպատակով: Մինչ ընտրության օրը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ  Քննչական կոմիտեն ստացել է վեց հաղորդում, որոնցից երկուսն արձանագրվել են Արմավիրի, երկուսը` Արարատի, և մեկական դեպք՝ Լոռու և Արագածոտնի մարզերում: Դրանք վերաբերել են քարոզչություն իրականացնելը խոչընդոտելուն և ընտրակաշառք բաժանելու և այլ դեպքերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր