00:00:00

Թալանել են պատգամավորի թեկնածու Համբարձում Համբարձումյանի բնակարանը. տարել են անձնագիրն ու ոսկեղեն

03:10, 08 դեկտեմբեր 2018 Իրավական

Թալանել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, գրող Համբարձում Համբարձումյանի, բանաստեղծուհի, արձակագիր Արփի Ոսկանյանի բնակարանը: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրել է Արփի Ոսկանյանը: «Էսօր, երբ քարոզարշավի էինք, մտել են մեր տուն, գողացել են իմ ու Համբարձումի նոթբուքները, որոնց մեջ մեր ամբողջ գրական ժառանգությունն էր, տեսախցիկը, իմ երեք ոսկե մատանին, Համբարձումի կնունքի խաչը, տան փողը, որով պիտի ապրեինք մինչեւ ամսվա վերջ եւ Համբարձումի անձնագիրը։ Էդ ա՝ ինքն իրան չի ընտրի, մի ձայն քիչ կստանա։ Լավն էին առաջվա գողերը, մտնում էին հայ գրողի տուն, ասենք՝ Րաֆֆու, փող էին թողնում սեղանին, դուրս գալիս։ Ժամանակներ, բարքեր... Ոչ գրողն ա առաջվանը, ոչ գողը»,- գրել է բանաստեղծուհին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր