00:00:00

Արամ Հարությունյանի գործը միակ կոռուպցիոն դեպքը չէ․ Մարուքյան (տեսանյութ)

16:11, 04 դեկտեմբեր 2018 Իրավական

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն իրավիճակին, որ ԱԺ նիստ անցկացնելու համար քվորում չի ապահովվում: Հիշեցնենք, որ այսօրվա նիտում պետք է քննարկվեր ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Մարուքյանն ասաց, որ այս իրավիճակը շատ սպասելի էր, որովհետև ակնհայտ էր, որ  ՀՀԿ-ականները չեն գալու խորհրդարան: «Ես կարծում եմ, որ մինչև ընտրություններ քվորում չի լինի, իսկ դրանից հետո յոթերորդ գումարման խորհրդարանի մինչև երդման օրը բոլոր պատգամավորներն անձեռնմխելի են: Եվ երդման օրը, երբ առաջին նիստը կգումարվի, այդ պահից սկսած կդադարեն բոլոր նրանց լիազորությունները, ովքեր դեկտեմբերի 9-ին չեն ընտրվի պատգմավոր: Եվ հենց այդ րոպեից սկսած իրավապահները կարող են գործողություններ իրականացնել»,- ասաց նա: Մարուքյանի խոսքով՝ Արամ  Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը միակ կոռուպցիոն դեպքը չէ, հնարավոր է, որ դա լինի մի ամբողջ շղթայի մաս: «Վերջին հաշվով, Հայաստանում մեր ընդերքն է այդ ձևով վաճառվել, մեր գործարաններն են նման կերպով սեփականաշնորհվել, թալանվել: Եվ հիմա ժամանակն է այդ ամենով զբաղվելու: Բայց դա շատ մեծ գործ է, դրա համար պետք է դրանով զբաղվելու համար ունենանք կոմպետենտ կադրեր և քայլ առ քայլ դրանով զբաղվենք»,- հավելեց նա: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.facebook.com/irakanum.am/videos/2291156870905169/?__xts__[0]=68.ARDmj04ZlVyeButM4NLA2aVQwGGmKE3pBHb-UbcZCyTvOoB_w3L5Pv9xmVeCUkTwE_LB0CeFXE0PybRbC_wfWzB9Do3AbKQgjs8vECd7uE9MUhQCnnCNr72_1RmaDr-LpUyQl2KMRLlipl2Nr7tbnVdbftTe2Spu1QDw8nTO6BY752sOdR1uztVZQbByNDJcPIHpdNo6tYi8922QEbVZLT16BmT_xWzyWzVbfm9Wup_hlxp6geilpq3w21uzRLjh98HlXGbkvSdH9zpoUx6QVOlZYuOIwlXdaO9AXOilJaKHPB5WnzL9NDeFBYSeyYpHx0Xk-fofWzT0aYkOvuo&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր