00:00:00

Խանութներից մեկից դանակի սպառնալիքով հափշտակել է փող, հեռախոսներ ու 3 հատ վարդ

02:32, 04 դեկտեմբեր 2018 Իրավական

Նոյեմբերի 30-ին, ժամը 06:00-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ծաղկի խանութներից մեկում անհայտ անձը, դանակի սպառնալիքով, վաճառողուհուց հափշտակել է 300.000 դրամ, բջջային ու քաղաքային հեռախոս, 3 վարդ և դիմել փախուստի: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնութան հետ կապերի վարչության փոխանցմամբ, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի Լենինգրադյան փողոցի բնակիչ Ժիրայր Գևորգյանը: Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում` ստացված տեղեկությունները իրացնելով, Լենինգրադյան փողոցում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Ավազակային հարձակման փաստով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր