00:00:00

Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 4–ին

22:54, 03 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի  քննությունը կշարունակվի վաղը՝ դեկտեմբերի 4–ին։ Շուրջ 7 ժամ տևած դատական նիստն ընդհատվել էր՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Նշենք, որ այսօր Քոչարյանին պաշտպանները ներկայացրին իրոնց բողոքները, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը առարկություններ ներկայացրեց։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի  քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր