00:00:00

Դատախազությունն արձագանքել է Ստեփան Գրիգորյանի ահազանգին

22:35, 03 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է «Սասնա ծռերի» ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարությանը, որ Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք է բաժանվում: «Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկանածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարության մասին: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք բաժանելու գործընթաց սկսելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունից այս հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանապետին՝ Ոստիկանության կողմից դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով»,– ասված է դատախազության հայտարարությունում: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ստեփան Գրիգորյանն ահազանգել էր ընտրակաշառքի դեպքի մասին։ «Գյումրիում եւ Կոտայքում մարդիկ մոտենում էին եւ բողոքում, որ սկսել է գումար բաժանելու պրոցեսը: Մենք կոչ ենք ոստիկանությանը ուշադիր լինել, դա իրենց լիազորությունն է: Պետք է կանխել այսպիսի խնդիրները: Մարդիկ, որոնք համարձակվում են փող բաժանել, կներեք ես ինձ թույլ եմ տալիս ասել, նման մարդիկ իրոք «անասուն» են. «Սասնա ծռերը» ոչ մեկին թույլ չի տա հայ ժողովրդին դրանով նսեմացնել»,- ասել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր