00:00:00

102 ռազմաբազայի զինծառայո՞ղն է ծեծելով սպանել գյումրեցի կնոջը

20:08, 03 դեկտեմբեր 2018 Իրավական

«Վարկածները չեմ կարող բացահայտել: Այս պահին չկա ոչ մեղադրյալ, ոչ կասկածյալ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղուկասյանը: Հարցին, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայո՞ղ է կասկածվում կնոջը ծեծի ենթարկելու մեջ, Գաբրիելյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց: Նշեց, որ նախաքննական գաղտնիք կբացահայտի, եթե պատասխանի այդ հարցին: «Վարկածներ շատ կան: Դրանք ստուգվում են: Այս պահին ես որևէ բան չեմ կարող ասել»,- նշեց Կարեն Գաբրիելյանը: Ճշտող հարցադրմանը, թե այդ դեպքում որտեղի՞ց է շրջանառվում այդ տեղեկությունը, որ կնոջը Սլաբոդկա թաղամասում ծեծի է ենթարկել ռուսաստանցի զինծառայող, Կարեն Գաբրիելյանը նշեց, թե ինքը չի կարող ասել: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր