00:00:00

Բենզասղոցով հատել էր ծառեր. փայտանյութը տեղափոխել էր իր տուն

03:58, 02 դեկտեմբեր 2018 Իրավական

Նոյեմբերի 30-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Վանաձորում հաշվառված, 51-ամյա Արմենակ Ա․-ն։ Նախնական տվյալներով պարզվել է, որ սեպտեմբերի վերջին, Լոռու մարզի Եղեգնուտ համայնքի «Մասրեք» կոչվող հանդամասից, Արմենակ Ա․-ն բենզասղոցով հատել է բոխի և հաճարենի տեսակի ծառեր ու փայտանյութը տեղափոխել է իր տուն: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր