00:00:00

Օպերատիվ աշխատանք և բացահայտում․ հրազենը նետածը կամավոր ներկայացել է բաժին (տեսանյութ)

03:06, 02 դեկտեմբեր 2018 Իրավական

Դիմապակին ու կողային ապակիներից մի քանիսը կոտրված, մետաղե մահակն էլ հետևի ձախ լուսարձակի մեջ խրված <<Մերսեդեսը>> ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները նկատել են նոյեմբերի 28-ին՝ ժամը 15-ի սահմաններում,Սևան-Մարտունի ճանապարհի 56-րդ կիլոմետրին՝ Երանոս գյուղի հատվածում։ Ոստիկաններն, արագ կողմնորոշվելով, կանգնեցրել են կասկածելի վնասվածքներով մեքենան։ Նրանց տեսնելով՝ վարորդն իջել է <<Մերսեդեսից>> ու փախել՝ նետելով ատրճանակը։ Ուղևորին ոստիկանները բռնել ու բերման են ենթարկել բաժին։ Ատրճանակն առգրավվել է։ Պարզվել է, որ <<Վալտեր>> տեսակի է։ Հրազենի փամփշտակալում երեք չկրակված փամփուշտ է եղել։ Տեղում իրականացվել են անհետաձգելի հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Ոստիկանության փորձաքրեագետների կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել է տարածքը, նաև մշակվել են ապացուցողական նշանակություն ունեցող իրերը։ Քրեական հետախույզները պարզեցին փախուստի դիմած անձի ինքնությունը և որոնողական միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում՝ նոյեմբերի 30-ին փախուստի դիմած 33-ամյա Արտյոմ Անտոնյանը ներկայացավ ոստիկանություն։ Տեղեկացնենք, որ կասկածելի վնասվածքներով <<Մերսեդեսի>> հայտնաբերման օրը՝ նոյեմբերի 28-ին, հրազենային վնասվածքներով Գեղարքունիքի մարզից Երևանի տարբեր բժշկական կենտրոններ էին տեղափոխվել Նորատուսում ապրող երկու եղբայր։ Ձեռնարկվում են ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ երկու դեպքերի միջև հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։ https://www.youtube.com/watch?v=N2nV_oYizfo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր