00:00:00

Արմավիրի դատախազությունը կպարզի ՀՀԿ քարոզչությունը խոչընդոտելու մասին կուսակցության հաղորդումը

00:23, 02 դեկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել Էջմիածին քաղաքում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀԿ հայտարարության մասին. «ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը Էջմիածին քաղաքում խոչընդոտելու դեպքի եւ այդ առթիվ ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հայտարարություն տալու վերաբերյալ ՀՀԿ նախընտրական շտաբի՝ այսօր տարածած հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հայտնել հետեւյալը: ՀՀԿ նախընտրական շտաբի կողմից ներկայացված հաղորդումը ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով: Մարզի դատախազի կողմից հանձնարարվել է անհապաղ իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները ներկայացված հանգամանքները պարզելու եւ տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր