00:00:00

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՔԾ պետի

15:54, 01 դեկտեմբեր 2018 Իրավական

Մարտի 1-ի գործով գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով որպես մեղադրյալ Վահագն Հարությունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի: Դատական տեղեկատվական համակարգից Irakanum.am-ը տեղեկանում է,  որ Վահագն Հարությունյանը ՀՔԾ պետից պահանջում է հերքել զրպարտություն համարվող տեքստը: Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար: Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է հետախուզման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր