00:00:00

ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալել են Դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին

15:03, 01 դեկտեմբեր 2018 Իրավական

ՌԴ Կուրգանսկի մարզի իրավապահները նախօրեին ձերբակալել են գործարար և Շյուչանսկի շրջանային դումայի պատգամավոր Ավագ Բաբայանին, որը նախկինում ղեկավարել է ճանապարհների շինարարությամբ և վերանորոգմամբ զբաղվող շրջանային ձեռնարկությունը: Область 45 հեռուստաալիքի փոխանցմամբ, հայազգի գործարարը կասկածվում է կաշառք տալու մեջ: Նշվում է, որ Բաբայանի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ իրավապահները հազարավոր թղթադրամներ են հայտնաբերել՝ ռուբլի, դոլար և եվրո արժույթներով, որոնք տրվել են որպես կաշառք: Գործարարիը կասկածվում է շինարարության վարչության նախկին տնօրեն Ռոման Վանյուկովին պայմանագրի վճարման համար հատուկ խոշոր չափի կաշառք տալու մեջ: Խոսքը 26 մլն ռուբլու մասին է: Խուզարկությունների արդյունքում Բաբայանի, Վանյուկովի և նրանց միջնորդի բնակարաններից մոտ 12 մլն ռուբլի է առգրավվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր