00:00:00

Հովանավորչությունը դատաիրավական համակարգում դեռևս գործում է. Կարեն Կարապետյանի քրգործը կարճվել է

14:09, 01 դեկտեմբեր 2018 Իրավական

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է։ ՀՔԾ-ում քննվող այս քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ՊԵԿ օպերվարչության պետ նշանակվեց Դավիթ Անանյանի նշանակվելուց հետո և անմիջապես հետո (ի դեպ մեր հրապարակումից հետո) նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսվեց, որի արդյունքների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել։ Դեռևս ամիսներ առաջ մենք գրել էինք, որ օգտվելով իր զբաղեցրած պաշտոնից, իրեն պատկանող ընկերության՝ «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ մրցակից ընկերություններին դուրս մղելով շուկայից։ Բացի դրանից՝ անհարկի ստուգումներ է իրականացրել նաև մրցակից ընկերություններում, տուգանել է, անհավասար պայմաններ է ստեղծել նրանց գործունեության համար։ Այս ամենից բացի՝ գրել էինք, որ Կենտրոնի հարկային տեսչության պետ եղած ժամանակ Կարեն Կարապետյանը եղել է ժամով ռեկետ հավաքող։ Բայց անտեսելով այս ամենը՝ Անանյանը նրան նշանակել էր ՊԵԿ օպերվարչության պետ՝ իր բնորոշմամբ գնահատելով նրա բարձր պրոֆեսիոնալիզմը։ Դավիթ Անանյանը այս ամբողջ ընթացքում չէր շտապում ազատել աշխատանքից Կարապետյանին, թեև, ըստ շրջանառվող տեղեկությունների, նա երազում է, թե երբ պետք է ստորագրի Կարապետյանի ազատման դիմումը, բայց դա չի կարողանում անել, քանի որ Կարապետյանը մի շարք բարձրաստիճան հովանավորողներ ունի։ ՊԵԿ ՕՀ վարչության պետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի եղբոր՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի սանիկն է, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն ու ռուսաստանաբնակ մեծահարուստ, կիսակրիմինալ, փողերի լվացմամբ ու զենքի վաճառքով զբաղվող Արմեն Գինոսյանի հովանավորյալն է։ Կարեն Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի կարճումը հեղափոխությունից հետո բացառիկ օրինակ է, որ հովանավորչությունը դատաիրավական համակարգում դեռևս գործում է և վճռորոշ դեր ունի։ ՊԵԿ ողջ անձնակազմը զարմացած ու զայրացած է, թե ինչպես պետք է այսքանից հետո Կարեն Կարապետյանը վերադառնա համակարգ ու շարունակի պաշտոնավարել։ Թեև նրանց խոսքերով՝ մեկ մխիթարանք կա, որ արտահերթ ընտրություններից հետո ձևավորվելիք նոր կառավարությունում Դավիթ Անանյանը չի լինի ու հնարավոր կլինի ազատվել նաև նրա կոռումպացված, նախկին իշխանությունների հետ սերտաճած կադրերից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր