00:00:00

Ոստիկանությունն ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ յուրացումներ է բացահայտել

22:58, 30 նոյեմբեր 2018 Իրավական

 Ոստիկանությունը շարունակում է բացահայտել նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ՝ համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ: Հոկտեմբերի վերջին օրերին Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու շնորհիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են յուրացման երեք դեպք:   Առաջին դեպքում վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ: Պարզվել է« որ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Արուսյակ Ստեփանյանը պաշտոնավարման ընթացքում աշխատանքի է ընդունել իր մտերիմներին« նրանց անվամբ հաշվեգրել է աշխատավարձ« սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել« իսկ աշխատավարձի գումարը յուրացրել է Ստեփանյանը: 2011 թվականից մինչև այս տարվա փետրվարը ներառյալ« չորս հոգու անվամբ« տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ դուրս է գրվել և յուրացվել երկու միլիոն 483 հազար դրամ: Հարուցվել է քրեական գործ: Հաջորդ դեպքը բացահայտվել է Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Դարձյալ ԱԱԾ-ից ստացված տվյալներն իրացնելիս պարզվել է« որ Արևիկ համայնքի նախկին ղեկավար Դավիթ Թուխիկյանը« օգտագործելով պաշտոնեական դիրքը« 2006-10 թվականներին որպես ակումբավար է ձևակերպել մի կնոջ« որն աշխատանքի չի հաճախել« իսկ նրա անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր մեկուկես միլիոն դրամը յուրացվել է: Հարուցվել է քրեական գործ: Հաջորդ յուրացումը բացահայտվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ: Պարզվել է« որ «Հրազդան բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հինգ աշխատակցի անվամբ 2017 թվականի դեկտեմբերին դուրս է գրվել 60 հազարական դրամ պարգևավճար. գումարը յուրացվել է: Յուրացվել է նաև այս տարվա հունիսին մի հիվանդի անվամբ դուրս գրված՝ 16 հազար դրամ արժողության դեղամիջոցը: Իսկ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին բժշկական կենտրոնի աշխատակիցները« պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկման շրջանակում« ինը հիվանդի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են ներկայացրել առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն« որի հետևանքով խաբեությամբ հափշտակվել է 643 հազար դրամ: Այս փաստերի առթիվ նույնպես հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Իսկ ոստիկանությունը շարունակում է պայքարը կոռուպցիայի դեմ՝ նաև ակտիվորեն համագործակցելով իրավապահ այլ կառույցների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր