00:00:00

«Կսպանեմ, կխեղդեմ». նախկին ամուսինը սեղմել է կնոջ պարանոցը և սպառնացել սպանել

21:24, 30 նոյեմբեր 2018 Իրավական

Արարատում անգամ ամուսնալուծությունը չի ազատել կնոջը՝ ամուսնու բռնություններից։ Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջը սպառնալու համար։ Ըստ մեղադրանքի՝ տղամարդն իրենց տան հյուրասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր նախկին կնոջ հետ, որի ընթացքում դիտավորությամբ երկու ձեռքերով բռնել է նրա պարանոցից և սեղմել' ասելով «կսպանեմ, կխեղդեմ»։ Կինն ամուսնու գործողություններն ընկալել է որպես իրական սպառնալիքներ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքը հիմնավորվելու դեպքում տղամարդուն սպառնում է իրական ազատազրկում, քանի որ նա արդեն դատապարտվել էր կողոպուտի համար պայմանական ազատազրկման, որը չմարված կատարել է նոր արարք։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր