00:00:00

Դատարանը քննում է Մայրապետյանի կալանքը երկարաձգելու հարցը

21:07, 29 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է դատարանին ևս երկու ամսով երկարաձգել կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։ ՀՔԾ–ի միջնորդությունն այս պահին քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ։ Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9–ին  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր