00:00:00

Կրակոցներ Գեղարքունիքում. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

20:04, 29 նոյեմբեր 2018 Իրավական

 ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն  է իրականացվում՝ պարզելու ապօրինի զենք կրելու և ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքները: 2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժնի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի տարածքում՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին, նկատելով վնասված մեքենա, կանգնեցրել են այն, որից հետո  մեքենայի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ ծնված 1985 թվականին, դուրս է եկել ավտոմեքենայից և իր հետ վերցնելով «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը՝ նետել այն անտառում ու դիմել փախուստի, իսկ մեքենայի մյուս ուղևորը, ով նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, բերման է ենթարկվել ոստիկանոթյան բաժին: Վերջինիս մասնակցությամբ  կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը և 3 փամփուշտ, ինչպես նաև՝ վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի նստատեղին հայտնաբերվել և առգրավվել է փայտե մահակ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային և գենետիկական փորձաքննություններ: Դեպքից շուրջ երկու ժամ անց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ «ձախ ազդրի և սրունքի հրազենային վնասվածք, ձախ ազդրոսկրի միջային կոճի հրազենային կոտրվածք և աջ ազդրի միջին երրորդականի տարանցիկ հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության  են տեղափոխվել երկու քաղաքացի: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձինք եղբայրներ են, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ ծնված 1984 և 1988 թվականներին: Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին  մասի  հատկանիշներով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում վիճաբանության ժամանակ արձակված կրակոցների հետևանքով: Եղբայրները ճանաչվել են տուժող: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային վարչության քննիչների համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ եղբայրներին հրազենային վնասվածք պատճառած անձը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի՝ 1985 թվականին ծնված բնակիչը, ով դիմել էր փախուստի: Քրեական գործերի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 1985թ. ծնված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։ ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր