00:00:00

Նկարած թվեր են. Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ ՀՔԾ պետի հայտարարության մասին

00:36, 29 նոյեմբեր 2018 Իրավական

Հատուկ քննչական ծառայության պետը Մանվել Գրիգորյանի անշարժ գույքերի վերաբերյալ հայտարարությամբ հող է նախապատրաստում նրան կալանքի տակ պահելու համար։ Նման կարծիք այսօր՝ նոյեմբերի 28–ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նշենք, որ այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերված անշարժ գույքերի վերաբերյալ փաստաթղթերի  մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ ՀՔԾ պետը նշել է, որ արդեն իսկ դիմել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին։ Լևոն Բաղդասարյանը ոչ իրավաչափ գնահատեց ՀՔԾ պետի այս հայտարարությունը, նշելով, որ նա մեկ անգամ  ևս չարաշահել է իր լիազորությունները ՝ ցուցում տալով պետական այլ լիազոր մարմնի։ Անդրադառնալով  ՀՔԾ պետի այն հայտարարությանը, թե քրեական գործով ֆինանսական խախտումները կազմում են 1 մլրդ դրամ, Բաղդասարանը նկատեց, որ «դա նկարած թիվ է»։ Նա նշեց, որ ֆինանսական ստուգումների եզրակացության մեջ նման մասշտաբի խախտումներ չեն արձանագրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր