00:00:00

Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն Վերաքննիչին՝ դիմելու Սահմանադրական դատարան

00:21, 29 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդել, որ Վերաքննիչ դատարանը կասեցնի բողոքների վարույթը և դիմի ՀՀ սահմանադրական դատարան ՀՀ  քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նշենք, որ 2008թ. խմբագրված քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածում իշխանությունը բռնությամբ զավթելու դրվագից բացի ներառված է եղել նաև սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ դրույթ, հետագայում այդ հոդվածը փոփոխվել է՝ դառնալով 300.1։ Քոչարյանի պաշտպանների կարծիքով թե՛ նախկին, թե՛ գործող հոդվածներում առկա է իրավական որոշակիության սկզբունքի խախտում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր