00:00:00

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը. բողոքի քննությունը կշարունակվի վաղը

22:27, 28 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին Վերաքննիչ դատարանում շրագրողներին ասաց Քոչարյանի պաշտպսն Հայկ Ալումյանը՝ նշելով, որ որոշումն ակնհայտ անօրինական է։ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը։ Նշենք, որ Քոչարյանի պաշտպանները համարում են, որ  գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ։  Մասնավորապես դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Դատարանի նախագահի պաշտոնակատարը Քոչարյանի պաշտպաններին պարզաբանել էր, որ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով։ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, ինչն աննախադեպ երեւույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր