00:00:00

Մաքսային ծառայության նախկին պետը Գոլդեն փելես հյուրանոցը նվիրում է պետությանը

21:46, 28 նոյեմբեր 2018 Իրավական

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի “Գոլդեն փելես” հյուրանոցը նվիրում է պետությանը: Այս մասին Տավուշի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ Արմեն Ավետիսյանի նկատմամբ կա հարուցված քրեական գործ: «Բայց ըստ ամենայնի, նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար  այսպիսի քայլի են դիմել: Եվ եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, մենք պետք է այդ հյուրանոցը հրապարակային հանենք աճուրդի: Գնահատում են, որ դա 10-15, ընդհուպ ասում են՝ մինչև 20 մլն դոլար կարող է արժենալ: Եվ այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր