00:00:00

2017-ին «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի տնօրենը 130 000 դոլար կաշառք է բաժանել

20:46, 28 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ  սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց  ձևավորված ընտրաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք  գումարը որպես ընտրակաշառք  բաժանել են տարածքի ընտրողներին ՀՀԿ  կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար (յուրաքանչյուրին 10-հազարական դրամ): Այս մասին տեղեկացրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառման ժամանակ: «Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նշված երկու անձնանց, ինչպես նաև  կաշառք տալու հարցում նրանց օժանդակած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և քրեական գործը 11 մեղադրանքների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ի դեպ, բոլոր մեղադրյալներն էլ իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են: Այս գործով դատաքննություն դեռևս չի ավարտվել»,- ասել է Սասուն Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ առաջին անգամ է, որ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ողջ շղթան: Տարբեր հասցեներում միաժամանակ իրականացվել են մի շարք  խուզարկություններ, կատարվել է 64 զննություն, առգրավվումներ, մի շարք առերեսումներ, դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննության մարմիններին շուրջ մեկ տասնյակ հանձնարարություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր