00:00:00

Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասին որոշումը կհրապարակվի 17.00-ին

18:34, 28 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն  ներկայացրեցին Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։  Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ  գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ։  Մասնավորապես դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է ընտրվել նախագահող դատավորը։ Պաշտպանը նշեց, որ լրատվամիջոցից տեղեկացել են, որ վիճակահանությամբ է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին, մինչդեռ ըստ նրա՝  նման կարգ գոյություն չունի։ «Մենք դատարանից պահանջեցինք վիճակահանության արձանագրությունը, դատավորն ասաց, որ  արձանագրություն չկա, իսկ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով»,- ասաց նա։ Ալումյանի խոսքով՝ դատարանի երկու հիմնավորումները հակասում են իրար. «Օրենքով պետք է որոշվի դատարանի կազմը եւ գործը պետք է քննի դատարանի այն կազմը, որը ձեւավորվել է օրենքի հիման վրա»,- ասաց նա։ Դատարանը պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 17:00-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր