00:00:00

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 4-5 աստիճանով

17:28, 28 նոյեմբեր 2018

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝  10-12 աստիճանով: Երևան քաղաքում՝ նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Հանրապետության տարածքում Երևան քաղաքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր