00:00:00

Պատասխան Գլխավոր դատախազին

16:51, 28 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով Գլխավոր դատախազության դիրքորոշմանն առ այն, որ Ռ․ Քոչարյանը պետք է կալանավորվի ասաց, որ կարևորը ոչ թե գլխավոր դատախազի կամ քննիչի կարծիքն է, այլ այն՝ վերջում հիմնավոր կհամարի արդյոք դատարնը ներկայացված փաստարկները, թե՞ ոչ, այսօր։ «Գործի ըստ էության քննարկում դեռ չի եղել։ Ես հույս ունեմ, որ գլխավոր դատախազը կարծում է, որ կան հիմքեր, որովհետև, եթե պարզվեց, որ ինքը կարծում է, որ հիմքեր չկան, բայց պնդում է միջնորդությունը, խնդիր կտեսնենք», - ասաց Արամ Օրբելյանը։ Անդրադառնալով նոր փաստարկների ներկայացման հնարավորությանը Վերաքննիչ դատարան՝ փաստաբանը նշեց, որ Վերաքննիչ նոր փաստարկներ, ըստ օրենքի, չեն ներկայացվում: «Վերաքննիչ դատարանը ստուգում է Առաջին ատյանի դատարանի գործունեության օրինականությունը։ Այս դեպքում մենք ունենք նաև Վճռաբեկ դատարանի որոշման մեջ արձանագրված դիրքորոշում, որի շրջանակներում պետք է քննել», - ասաց երկրորդ նախագահի պաշտպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր