00:00:00

Կարմրաշենի նախկին գյուղապետը յուրացրել է շուրջ 14.5 մլն դրամ. ՔԿ–ում հարուցվել է քրեգործ

16:43, 28 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ  ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը, 2015-ից 2017 թվականների ընթացքում օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու, համայնքի վարչական շենքի ջեռուցման նպատակով դիզելային վառելանյութ ձեռք բերելու, շենք-շինությունների վերանորոգում իրականացնելու պատրվակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր 8. 843.000 ՀՀ դրամ, սակայն դրամական օգնություններ չեն տրամադրվել, համայնքի վարչական շենքը դիզվառելիքով չի ջեռուցվել եւ վերանորոգում չի իրականացվել: Բացի վերը նկարագրվածից, Կարմրաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքի հաստիքացուցակով երկու անձի ընդունել է աշխատանքի, սակայն վերջիններս չեն հաճախել աշխատանքի, սակայն համայնքի բյուջեից նրանց անուններով ելքագրվել է աշխատավարձ՝ ընդհանուր 5. 556.000 ՀՀ դրամ: Փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր