00:00:00

Գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա. Աշոտյան

16:22, 28 նոյեմբեր 2018

Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի եւ այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։ Ինչպես նաեւ կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատեւ ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին եւ գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։ Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում»,-գրել է նա՝ հավելելով. «Ռեժիմը խուճապի մեջ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր