00:00:00

Մանվել Գրիգորյանի անշարժ գույքի մի մասը ձեռք է բերվել խախտումներով. Դրանցից 40-ը կվերադարձվի համայնքին. ՀՔԾ պետ

15:56, 28 նոյեմբեր 2018 Իրավական

Գեներալ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն եւ 70-ից ավելի խուզարկություն։ Այս մասին այսօր  ՀՔԾ կազմավորման օրվան նվիրված միջոցառման ժամանակ նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ «Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տարածքում հայտնաբերված անշարժ գույքի փաստաթղթերին, ապա պարզվել է՝ դրանց մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ Արդեն իսկ դիմել եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին»,- ասաց նա։ Սասուն Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ այս գործով գրություններ է ուղարկվել 15 երկիր, իսկ ֆինանսական խախտումները կազմում են 15 մլրդ դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր