00:00:00

Քոչարյանի գործով նիստին մասնակցել է 6 դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազը, ինչն աննախադեպ է. հայտարարություն

00:39, 28 նոյեմբեր 2018

Վերաքննիչ դատարանում այսօր՝ նոյեմբերի 27–ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, ինչն աննախադեպ երևույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։ Այս մասին հայտարարություն է տարածվել Քոչարյանի ֆեյսբուքյան էջում։ «Վերաքննիչ դատարանի՝ նոյեմբերի 27-ի դատական նիստը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ընդմիջվեց մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 12-ը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ժամանակ է խնդրել դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար։ Դատավորի հատկացրած մեկ ժամում փաստաբանական թիմը չի հասցրել պատրաստել միջնորդության ամբողջական տեքստը։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի պատճառի մանրամասներ չի ներկայացրել, միայն նշել է, որ կա մի քանի հիմք։ Դատական նիստին մասնակցել է 6 դատախազ, ինչն աննախադեպ երևույթ է հայաստանյան դատական պրակտիկայում։ Հարցին, թե արդյո՞ք չէր կաշկանդում այդքան մեծ թվով դատախազների, որոնց թվում՝ գլխավոր դատախազի մասնակցությունը, փաստաբան Ալումյանը բացասական պատասխան է տվել և հավելել․ «Դատախազությունից ամենաակտիվը գլխավոր դատախազն էր։ Թեև մի դատախազին մրցակից ունենալն ավելի հեշտ է, քան վեց դատախազ, որից մեկը գլխավոր դատախազն է»։ «Ռոբերտ Քոչարյանի հոգեվիճակը սովորական է, էնպես, ինչպես ցանկացած մարդու հոգեվիճակ կլինի, որին առանց հիմքերի բերում են և ցանկանում կալանավորել»,- հավելել է Քոչարյանի փաստաբանը»,– ասվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր