00:00:00

Արման Թաթոյանն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին

00:10, 28 նոյեմբեր 2018

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին (COEST): Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Պաշտպանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես, մարդու իրավունքների երկխոսության և բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում: Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի լիազորությունները, աշխատանքի սկզբունքներն ու ուղղությունները: Նա հատկապես կարևորել է Սահմանադրական դատարան դիմումներ ու հատուկ կարծիքներ ներկայացնելը, ինչպես նաև ՄԻԵԴ-ում որպես երրորդ կողմ ներգարվվելու բացառիկ պրակտիկան: Պաշտպանը նշել է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում կանանց, երեխաների ու հաշմադամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: ԵՄ անդամ երկրների պատվիրակները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը և նշել, որ այս հաստատությունը երկրի իրավական համակարգում կենտրոնական դեր է զբաղեցնում՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը գործընկեր կառույցների հետ  մարդու իրավունքների երաշխավորման ուղղությամբ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր