Երևի դու երկու անգամից էլ չես հասկանում… առաջինը երբ, ես շատ քաղաքավարի քեզ զգուշացրեցի, մի անգամ էլ՝ տիկին Աննա Հակոբյանը իր գրառմամբ անուղղակի հասկացրեց, որ երեխաներին պետք չի խառնել այս ամենին։
Դե ես մեծ հույս ունեմ, որ դու այնքան խոհեմություն կունենաս, որ երրորդ անգամ այս սխալը չես կատարի։
Թե որ դպրոցում պետք է սովորեն իմ երեխաները դա որոշում է նրանց հայր Արմենը, ու ոչ դու, ոչ էլ որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա խառնվի իմ որոշումների մեջ։
Նորից ասեմ քեզ՝ մինչեւ սեփական զավակ չունենաս, երեխա մեծացնելու ղադրը չես իմանա։ Գուցե սա՞ է քո չարության պատճառը։
Կարծում եմ, դաշինքիդ անդամ նորմալ մարդիկ կրկին կբացատրեն քեզ քո քայլի էժանությունը։
Առայժմ այսքանը»։
Արայիկ Հարությունյանը պատախանել է Արմեն Աշոտյանին.
«Պարոն Աշոտյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ տարիներ շարունակ եղել եք ՀՀ ԿԳ նախարար, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց Ձեր երեխաներին օգտագործում եք էժան մանիպուլյացիայի համար։ Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարար որոշման աբսուրդության մասին է և ոչ թե Ձեր երեխաների: Մի՛ թաքնվեք նրանց թիկունքում, ուղիղ պատասխանեք հարցադրմանը: Ի դեպ, առողջություն ու անհոգ մանկություն Ձեր երեխաներին, նրանց փոխանցեք, որ շուտով լավ կրթական համակարգ են ունենալու:
Հ.Գ. Դուրս եկե՛ք փողոցային քարոզչութան, ֆեյսբուքում մնալը այլևս կործանարար է Արմեն Աշոտյանի համար, թեկուզ և թարմ են հիշողությունները դալանների վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի ելույթից և «Էլեկտրիկ-Երևանի» ակցիային Ձեր անհաջող մասնակցությունից»։